Բավ է պառակտվել
18-08-2015 10:27

Յուվենտուսը դիտարկում է Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպում անցկացնել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։
Թուրինցիները պատրաստվում են 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 20 մլն եվրո։  Սակայն իր հերթին Ռայոլան հայտնել է, որ այդ տրանսֆերն իրականացնելն անչափ բարդ կլինի։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ։