Բավ է պառակտվել
01-08-2015 15:02

Ուսմանովը վճարել է Ֆաբիո Կապելլոյի պարտքի առաջին մասը

Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը վճարել է Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի  պարտքի առաջին մասը, որը առաջացել էր Ռուսական Ֆուտբոլային միության հետ պայմանագիրը վաղաժամ դադարեցնելուց: Այդ մասին  է հայտնել սպորտի նախարար Վիտալիյ Մուտկոն: «Ցանկանում են իմ շնորհակալությունը հայտնել Ալիշեր Ուսմանովին այն համար, որ այս դժվարին ժամանակահատվածում օգնեց մեզ մարել պարտքի մի մասը և այն նվիրատվությունը օգնեց մեզ վճարում անել պայմանագրի դադարեցման ժամանակ» ասաց նա: Առաջին վճարման և ընդհանուր պարտքի չափը Կապելլոյին Մուտկոն չի հայտնում, ճշգրտելով, որ պայմանագիրը չեղարկումը պետք է իրականացվի մինչև սեպտեմբերի վերջ: Հուլիսին կեսերին բիզնեսմենը հայտնեց, որ կապ չունի Կապելլոյի և ՌՖՄ միջև պայմանագրի դադարեցման գործընթացին: Ուսմանովն ավելացրել է, որ միությանը օգնել է 7 մլն ռուբլով: ՌՖՄ-ը Կապելլոյին աշխատանքից հեռացրել է հուլիսի 14-ին: Կապելլոյին վճարվելիք գումարը կազմելու է 7 մլն եվրո կամ 475 մլն ռուբլի: Իտալացու հետնորդն է դառնալու մոսկովյան ԲԿՄԱ գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: Forbes-ի տվյալներով Ուսմանովի ունեցվածքը կազմում է 14 մլրդ դոլար: Նա զբաղեցնում է Ռուսաստանի ամենաունևոր ձեռներեցների ցանկի 3-րդ տեղը զիջելով միայն Միխաիլ Ֆրիդմանին և Վլադիմիր Պոտանինին: