Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը երկու շաբաթով դուրս է մնացել խաղից` վնասվածքից պատճառով: «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում փոխարինել են Ռուսաստանի «Լոկոմոտիվի» հետ առաջնության 12-րդ տուրի կիրակնօրյա խաղի 56-րդ րոպեին (1:2)` ազդրի վնասվածքի պատճառով, երկու շաբաթ բաց կթողնի, ասվում է հաղորդագրության մեջ: Կարմիր-սպիտակների ևս մեկ հարձակվող` Զե Լուիշը սեպտեմբերի վերջին դուրս է մնացել խաղից մեկ ամսով` ազդրի վնասվածքի պատճառով:
Բավ է պառակտվել