Բավ է պառակտվել
14-06-2016 15:13

ՈւԵՖԱ-ն պայմանական որակազրկել է Ռուսաստանի թիմին մինչև Եվրո-2016-ի ավարտը

ՈւԵՖԱ-ն 150 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը, իսկ Ռուսաստանի հավաքականին մինչև Եվրո-2016-ի ավարտը որակազրկել է պայմանական, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ էր բացել հունիսի 12-ին Անգլիայի հավաքանի հետ Եվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում ռուսաստանցի ֆանատների կողմից զանգվածային անկարգությունների, ռասիստական վարքի եւ ստադիոնում հրանյութերի օգտագործման համար: ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին զգուշացրել է, որ հաջորդ հանդիպումների ժամանակ ստադիոնում ռուսաստանցի ֆանատների կողմից որեւէ խախտման դեպքում, թիմը կորակազրկվի և կհեռացվի մրցաշարից:

Անգլիա - Ռուսաստան հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո մոտ 30 ռուսաստանցի ֆանատներ Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում ներխուժել էին անգլիացի երկրպագուների տրիբունա եւ բռնություն կիրառել նրանց դեմ:

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը չի բողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը: