Բավ է պառակտվել
29-08-2015 10:56

ՈՒԵՖԱ-ն՝ Ադրբեջանում անցկացվող խաղին Հենրիխ Մխիթարյանի մասնակցելու մասին

Նախօրեին Մոնակոյում կայացել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը:Հնչած հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Պատասպանելով հարցին, թե՝ «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը: Ի՞նչ անի նա այս իրավիճակում և ինչպե՞ս կվարվի ՈւԵՖԱ-ն», Պլատինիի փոխարեն կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն ասել է. «Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից և ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի»: «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Ադրբեջանում։