Բավ է պառակտվել
10-12-2015 14:22

Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վերջինս հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանեց գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործկոմի միաձայն որոշմամբ՝ Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: