Բավ է պառակտվել
14-09-2016 12:03

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը կրկնվել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 10 օր:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի ավագի ազդրի վնասվածքը կրկնվել է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում, որում փոխարինվել էր 38-րդ րոպեին: Նախապես նշվում էր, որ վերականգնման համար պահանջվելու է 7-10 օր: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղը:

Մանչեսթերյան դերբիում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց ընդմիջմանը: