12-08-2016 05:41

Հայ օլիմպիական ծանրորդի մոտ արմնկահոդի խախտում է ախտորոշվել (տեսանյութ)

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին արմնկահոդի խախտում է ախտորոշվել։

Կարապետյանը նախօրեին վնասվածք է ստացել և չի կարողացել պայքարել օլիմպիական մեդալների համար։

Հայաստանի ԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, մարզիկը կոտրվածք չունի։ Բժիշկներն ուղղել են խախտված հոդը, և այժմ Կարապետյանն իրեն համեմատաբար լավ է զգում։

Թե ինչ վիճակում են մկանահին հյուսվածքները և ջլերը, պարզ կդառնա ընդհանուր բուժզննություննից հետո, որը, հավանաբար, կանցկացվի Երևանում։