21-10-2017 13:21

Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանական Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, Կարուշ Ղուկասյանը 94 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի կոչումը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 359 կգ արդյունք: Երկու վարժություններում էլ Ղուկասյանի արդյունքն անգերազանցելի է եղել: Պոկումում նա բարձրացրել է 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ:
Քիչ անց պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը՝ (90 կգ.):