Բավ է պառակտվել
24-11-2016 15:25

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը խոստովանել է, որ խթանիչներ է օգտագործել

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի 2012 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով ՄՕԿ-ի որոշմամբ զրկվել է օլիմպիական մեդալից, հինգշաբթի խոստովանեց, որ խթանիչներ է օգտագործել իր մրցակիցների հետ հավասար մրցակցելու համար:

Միջազգային օլիմպիական կոմիտեն նոյեմբերի 21-ին դոպինգ նմուշի ստուգումից հետո որոշում է կայացրել զրկել Խուրշուդյանին Լոնդոնի Օլիմպիադայի մեդալից` տուրինաբոլ և ստանոզոլ արգելված դեղամիջոցների օգտագործման համար:

«Կարծում եք, օրինակ, Տատյանա Կաշիրինան (ռուս ծանրամարտիկ, Լոնդոնի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր) ոչինչ չի՞ ընդունում: Ես էլ պետք է դա անեմ` նրանց հետ հավասար մրցելու համար», - ասաց Խուրշուդյանը` նշելով, որ եթե իր մրցակիցներից ոչ ոք խթանիչներ չօգտագործի, նա կարող է բոլորին գերազանցել:

Մարզիկն ավելացրեց, որ նա չի ուզում վերադարձնել մեդալը, սակայն «գոյություն ունեն օրենքներ, և հարկավոր է դրանց հետևել»: Խուրշուդյանը նաև հայտնեց, որ քանի դեռ իր որակազրկման վերաբերյալ վերջնական որոշում չկա, նա կշարունակի մարզումները և կնախապատրաստվի ելույթներին:

«Քանի դեռ որոշում չկա, ես կշարունակեմ մարզվել: Տեսնենք, թե որքան ժամանակով ինձ կորակազրկեն, այդ ժամանակ էլ կորոշեմ` մնալ սպորտում, թե ոչ», - ասաց Խուրշուդյանը: