17-08-2016 07:30

Ծանրորդ Գոռ Մինասյանը բերեց Հայաստանին երրորդ օլիմպիական արծաթը

Ծանրորդ Գոռ Մինասյանը Հայաստանին բերեց երրորդ արծաթե մեդալը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։

105 կգ քաշային կարգում Մինասյանը երկամարտում հավաքեց 451 կգ։ Ոսկե մեդալը նվաճեց վրացի Լաշա Թալախաձեն (473 կգ, համաշխարհային և օլիմպիական ռեկորդներ), բրոնզը` նրա հայրենակից Իրակլի Թուրմանիձեն (448)։

Եվս մեկ հայ գերծանր քաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց 4–րդ տեղը 440 կգ արդյունքով։

Ավելի վաղ արծաթե մեդալներ նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը։

Դասական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն։