Բավ է պառակտվել
22-04-2016 16:22

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ

«Norway Chess 2016» մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ: Այս տուրում հաղթանակ տոնեց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վլադիմիր Կրամնիկը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանը 1,5 միավորով բաժանում է 4-րդ հորիզոնականը: 
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Անիշ Գիրին է: