Բավ է պառակտվել
28-04-2016 11:02

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց Ստավանգերում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում առաջին հաղթանակն է տոնել: Պավել Էլջանովի հետ պայքարում հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և պարտիայի 45-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Այժմ Արոնյանը 4 միավորով 3-րդ տեղում է և առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է մեկ միավորով: Նախավերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: