Բավ է պառակտվել
17-03-2016 12:51

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյան-Հիկարու Նակամուրա

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 17-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուս Պյոտր Սվիդլերի ու ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ հաղթել էր բուլղարացի Վեսելին Տոպալովին: Նա 3 միավորով երկրորդ տեղում է եւ կես միավոր է զիջում միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինին:

Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)