Բավ է պառակտվել
22-03-2016 12:10

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը պարտվեց Վիշի Անանդին

Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ մոտ 6.5 ժամ տեւած պարտիայում իր պարտությունն ընդունեց 66-րդ քայլում:

Այս հաղթանակի շնորհիվ հնդիկ գրոսմայստերը հավաքեց 5.5 միավոր եւ հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինին, որը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Արոնյանն ունի 5 միավոր եւ հոլանդացի Անիշ Գիրիի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Մոսկվայում շարունակվող մրցաշարում մարտի 22-ը հանգստյան օր է: Մարտի 23-ին կայանալիք 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով կմրցի հետնապահ Վեսելին Տոպալովի հետ:

Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Անանդ, Կարյակին՝ 5.5-ական միավոր, Արոնյան, Կարուանա՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Սվիդլեր՝ 4, Նակամուրա՝ 3.5, Տոպալով՝ 3: