Բավ է պառակտվել
23-03-2016 11:23

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյան և Վեսելին Տոպալով

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ հանգստյան օրվանից հետո այսօր կկայանան 10-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հետնապահ Վեսելին Տոպալովին, որին առաջին շրջանում հաղթել է սեւ ֆիգուրներով: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 15:00-ին: Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը նախորդ տուրում կրել էր առաջին պարտությունը եւ 5 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Նրան հաղթած Վիշի Անանդն ու ռուս Սերգեյ Կարյակինը 5.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Անանդ, Կարյակին՝ 5.5-ական միավոր, Արոնյան, Կարուանա՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Սվիդլեր՝ 4, Նակամուրա՝ 3.5, Տոպալով՝ 3: