Բավ է պառակտվել
25-03-2016 10:14

Այսօր Լևոն Արոնյանը կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ

Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին կկայանան 12-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Հիշեցնենք, որ 11-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 5.5 միավոր եւ բաժանում է 4-6-րդ տեղերը:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)