Բավ է պառակտվել
26-03-2016 11:12

Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:  12-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ ուներ զգալի առավելություն, 39-րդ քայլում համակարգիչը հաղթանակ էր շնորհում հայ գրոսմայստերին, սակայն Արոնյանը կատարեց թույլ քայլ: Պարտիան ավարտվեց 67-րդ քայլում ոչ ոքի: Արոնյանը վաստակել է 6 միավոր:

Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը սպիտակներով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7 միավոր ունի նաեւ Կարուանան: Պարտություն կրեց Վիշվանաթան Անանդը, որի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Մարտի 26-ին հանգստյան օր է: Մարտի 27-ին կայանալիք նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Կարյակինի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն Կարուանան ու Սվիդլերը, Տոպալովն ու Նակամուրան, Անանդն ու Գիրին:

Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ՝ 6.5-ական միավոր, Կարյակին՝ 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4.5, Տոպալով՝ 4: