Բավ է պառակտվել
30-03-2016 11:07

Թուրք երկրպագուներն աղբ են նետել ռուս վոլեյբոլիստուհիների վրա

Ստամբուլի «Գալաթասարայ» վոլեյբոլի թիմի երկրպագուներն աղբ են նետել Կրասնոդարի «Դինամո» թիմի վոլեյբոլիստուհիների վրա` Եվրոպական կոնֆեդերացիայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ, այս մասին հայտարարել է ռուսական ակումբի խաղացող Տատյանա Կոշելևան:
«Թուրքական թիմի երկրպագուներն իրենց ավելի քան ոչ ադեկվատ էին պահում, նրանց խոսքերը և ժեստերը ցույց էին տալիս մեր հանդեպ ունեցած ամբողջ ատելությունը: Տրիբունաներից մեր վրա աղբ էին նետում: Իսկ ամենամեծ ցնցումն ինձ համար դարձավ այն պահը, երբ թուրքական թիմի գլխավոր մարզիչը ինձ և մեր թիմին միջնամատ ցույց տվեց»,- գրել է Կոշելևան:
Վոլեյբոլիստուհին կոչ է արել ավելի բարի և քաղաքավարի լինել և պարզապես հավատալ սեփական թիմին:Խաղն անցկացվել է մարտի 29-ին Ստամբուլում և ավարտվել է թուրքական թիմի հաղթանակով` 3:2 հաշվով: