Բավ է պառակտվել
01-12-2016 17:15

Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին.մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:

Հայաստանի ազգային հավաքականը 2017 թվականի փետրվարի 12-ին ժամը 18:00-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:

Նրա խոսքով, քանի որ փետրվարին ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված չէ ընկերական հանդիպումների հատուկ օր, իսկ հավաքականը անպայման ուզում էր ընկերական հանդիպում անցկացնել, ընտրվեց այնպիսի ժամանակահատված, երբ հավաքականի ֆուտբոլիստների գրեթե բոլոր ակումբները գտնվեն մեկ վայրում, ինչը կպարզեցնի նրանց կողմից հավաքականին խաղացողների տրամադրումը:

Ըստ կայքի, այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայում է գտնվելու նաև Ուզբեկստանի հավաքականը, որը գրեթե նույն մակարդակի թիմ է, ինչ որ Հայաստանի հավաքականի ապագա մրցակից Ղազախստանի հավաքականը:

Ինչպես նշել է Պետրոսյանը, հենց այդ պատճառով է ընտրությունը կանգ առել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու վրա։

«Ավելացնեմ նաև, որ խաղալու ենք հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով: Սա մեզ համար շատ լավ հնարավորություն կլինի ազգային հավաքականների մակարդակի հանդիպման ընթացքում գործի մեջ տեսնել այն ֆուտբոլիստներին, որոնք մինչ օրս շատ խաղաժամանակ չեն ստացել հավաքականում»,– ավելացրել է մարզիչը։