Բավ է պառակտվել
12-11-2016 12:58

Արթուր Պետրոսյանը զգուշավորությամբ է գնահատում խմբից հավաքականի դուրս գալու շանսերը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խորհուրդ է տվել չշտապել՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբից թիմի դուրս գալու շանսերը գնահատելիս Չեռնոգորիայի թիմին հաղթելուց հետո:

Հայաստանի հավաքականն իր առաջին հաղթանակը տոնեց ընտրական փուլում՝ 3:2 հաշվով հաղթելով խմբի առաջատարին:

«Ծայրահեղությունից ծայրահեղություն ժողովուրդ եք: Պետք է համեստ մնալ և քայլ առ քայլ առաջ գնալ», - ասել է Պետրոսյանը:

Նրա խոսքով, ինքը հավատում էր թիմի հաջողությանը, նույնիսկ երբ առաջին խաղակեսից հետո իր սաները պարտվում էին 0:2 հաշվով: «Հանդերձասրահում հանգիստ մթնոլորտ էր, մենք ընդամենը մի քանի տակտիկական փոփոխություն մտցրեցինք», - ասաց մարզիչը՝ ավելացնելով, որ գոհ է թե ֆուտբոլիստների աշխատանքից, թե խաղային կարգապահությունից:

«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք պաշտպանվել և հարձակվել, երբ դա պետք է», - նշեց մարզիչը: Նա նաև ավելացրեց, որ, չնայած թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղային պրակտիկայի բացակայությանը, զուտ նրա ներկայությունը դաշտում շատ մեծ նշանակություն ունի հավաքականի համար:

Չոռնոգորիայի մարզիչ Լյուբիշ Տումբակովիչն իր հերթին հիշեցրեց իր խոսքերն այն մասին, որ մնացած հանդիպումներին թիմերը պոտենցիալորեն կարող են հավաքել 21 միավոր, հետևաբար, բոլորն էլ պահպանում են հաջողության շանսը: «Ցավոք, ես իրավացի էի», - ասաց նա: Տումբակովիչն ավելացրեց, որ զարմացած է հայ ֆուտբոլիստների կամային հաղթանակից, ովքեր խաղի սկզբից պարտվում էին 0:2 հաշվով, և շնորհավորեց թիմին հաղթանակի առթիվ: