Բավ է պառակտվել
31-03-2015 08:41

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրաժարական է ներկայացրել: Շալանդը որոշեց հեռանալ պաշտոնից Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Ալբանիայի հավաքանի հետ խաղում 2:1 հաշվով ՀՀ հավաքականի կրած պարտությունից հետո: Իր դիմումի մեջ մարզիչը նշել է, որ ժամանել է Հայաստան մեկ նպատակով՝ ՀՀ հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: «Դա ինձ համար մեծ մարտահրավեր էր: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք ընտրական փուլը անցնելու համար անհրաժեշտ միավորները, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ հեռանալ իմ պաշտոնից: Հենց այդ պատճառով էլ այժմ ինձ ամեն ինչ պարզ է», - նշել է մարզիչը: Շալանդը շնորհակալություն է հայտնել Ֆուտբոլի ֆեդերացիային, մարզիչներին, ազգային հավաքականին և երկրպագուներին: Նա հաջողություն է մաղթել ՀՀ հավաքականին, նշելով, որ այն ունի ներուժ: «Մշտապես կհետևեմ Հայաստանի հավաքականի խաղերին: Հուսով եմ, որ այն հանդես կգա Եվրոպայի և աշխարհի առաջնության եզրափաակիչ փուլերում», - հավելել է շվեյցարացին: Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա կիրակնօրյա մատչը արդեն ՀՀ հավաքանի յոթերորդ պարտությունն է: Հերթական անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականը մեկ միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը և փաստացի զրկվեց Եվրո-2016-ի եզրափակիչում հանդես գալու հնարավորությունից: «Ալբանիան 12 մարզիկներով խաղում էր 10 հոգու դեմ, եթե հաշվի առնենք երկրպագուների ակտիվ աջակցությունը», - հայտարարեց Շալանդը խաղի ավարտից հետո: Երկրպագուները Շալանդի հրաժարականը արդարացված են համարում: