Բավ է պառակտվել
20-10-2015 14:21

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է 4 միլիոն եվրոյով

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է մինչեւ 22 մլն եվրո։  Մինչ այդ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում էր 18 մլն եվրո։ Հավանական է, որ նման փոփոխությունը կապված է Բունդեսլիգայում եւ Եվրոպա լիգայում Մխիթարյանի հաջող խաղով։ Նշենք, որ Հենրիխի առավելագույն տրանսֆերային արժեքը transfermarkt.deն գնահատել է 26 մլն եվրո 27.08.2013-ից մինչեւ 04.02.2015 ընկած ժամանակահատվածում։