Բավ է պառակտվել
04-08-2016 09:15

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կրկին աճել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է՝ հասնելով 37 մլն եվրոյի:

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 7 մլն եվրոյով: Ապրիլին այն կազմում էր 30 մլն եվրո:

Մխիթարյանն այդ ցուցանիշով երկրորդն է «Մանչեսթեր Յունայթեդում»՝ զիջելով միայն իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային՝ 40 մլն եվրո: