Բավ է պառակտվել
28-12-2015 13:06

Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպում կկայանա մարտին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ։ Ինչպես նշվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, 2016 թ. մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ», – նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ։