15-04-2015 08:10

Տիգրան Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ասպարեզ դուրս եկան 77 կգ քաշային մարզիկները, որոնց թվում էին աշխարհի նախկին չեմպիոն գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը և սամաղարցի Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկները գերազանց ելույթներ ունեցան: Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում արձանագրեց 160 կգ արդյունք և վարժությունում գրավեց 2-րդ տեղը` զիջելով միայն Անդրանիկ Կարապետյանին, ով բարձրացրեց 164 կգ ծանրաձողը: Փոքր ոսկե և արծաթե մեդալները, այսպիսով, բաժին հասան Հայաստանի ներկայացուցիչներին: Հրում վարժությունում այս անգամ պայքարից դուրս էր Տիգրան Մարտիրոսյանը: Նա հրեց 191 կգ և երկամարտի 351 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի չեմպիոն: Անդրանիկ Կարապետյանն իր կամքին ենթարկեց 186 կգ-անոց ծանրաձողը և արժանացավ բրոնզե մեդալի: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Գետցը (160+191 կգ):

Ավելացնենք, որ այս հաղթանակով Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: