Բավ է պառակտվել
01-08-2015 12:56

Հատուկ օլիմպիադայում Տիգրան Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել (լուսանկարներ)

Հայաստանցի Տիգրան Գևորգյանն առաջին տեղն է զբաղեցրել Հատուկ օլիմպիադայի ազատ ոճի լողի (25 մ) մրցապայքարում` ստանալով ոսկե մեդալ։  Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ հաղթելով լողի 25 մ ազատ ոճում, մեր մարզիկը Հայաստանի պատվիրակությանը պարգևեց առաջին հաղթական մեդալը` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 22-ից մեկնարկած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում: Վաղը՝ օգոստոսի 2-ին, կկայանան մտավոր սահմանափակումներով հայ մարզիկների վերջին մրցելույթները: