Բավ է պառակտվել
14-10-2013 23:20

Ալմա Աթայում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արթուր Կիրաջյանը (64 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Արման Հովիկյանը (75 կգ):

Աշխարհի առաջնությունը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը: