03-01-2018 16:20

Հայտնի է, թե ում կառաջարկի «Ինտերը» Մխիթարյանի դիմաց

«Ինտերը» շարունակում է հետաքրքրվածություն ցուցաբերել «Մարչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:

Միլանյան ակումբը որոշել է Հայաստանի հավաքականի 28- ամյա կիսապաշտպանի փոխարեն «կարմիր սատանաներին» առաջարկել պորտուգալացի Ժոաու Մարիուին:

Աղբյուրի տվյալների համաձայն Մարիուի տրանսֆերով հետաքրքված է «ՊՍԺ»-ն, բայց «Ինտերը» տարվել է 24 ամյա խաղացողին Մխիթարյանով փոխարինելու գաղափարով և այլ առաջարկներ չի դիտարկի քանի դեռ «ՄՅՈՒ»-ից պատասխան չի ստացել:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 15 խաղ է անցկացրել ԱՊԼ-ում՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իսկ Մարիուի հաշվին Ա Սերիայում գրանցվել է 13 խաղ և 3 գոլային փոխանցում: