Բավ է պառակտվել
30-03-2015 07:52

Ադրբեջանցի մարզիկը մահացել է ռինգում

Ադրբեջանում խառը մարտարվեստի մարզիկ Ռամին Զեյնալովը մահացել է ռինգում ստացած վնասվածքից: Զեյնալովի մասնակցությամբ մարտը անցնում էր Գովսան գյուղաքաղաքում գտնվող օլիմպիական համալիրում: Մարտի չորրորդ րոպեում մարզիկը գլխին հարված ստացավ և կորցրեց գիտակցությունը: Բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը, իսկ ավելի ուշ մարզիկի մոտ ախտորոշվեց արյան զեղում: Զեյնալովը 27 տարեկան էր: Հաղորդվում է նաև, որ մարզիկի մահվան առթիվ հարուցված գործը փոխանցվել է Ադրբեջանի ՆԳՆ: