04-08-2016 12:09

Մրցույթային ոգի. հսկայական ինստալյացիաներ Ռիո դե Ժանեյրոյում (լուսանկարներ)

Մինչ ամառային օլիմպիական խաղերի բացումն ընդամենը երկու օր է մնացել և հիմա ոչ մի օր առանց Ռիոից լուրերի չի անցնում:


Ֆրանսիական նկարիչ JR -ը, որը հայտնի է իր սոցիալական և քաղաքական թեմաներով սև ու սպիտակ գրաֆիտիներով, արդեն ժամանել է այս ամառվա համաշխարհային սպորտի մայրաքաղաք: Օլիմպիական խաղերից մի քանի օր առաջ նա քաղաքում արդեն երկու հսկա ինստալյացիաներ է տեղադրել: Նրանցից մեկը պատկերում է սուդանցի մարզիկ Մուհամեդ Յունես Իդրիսին` բարձրահարկ շենքերի վրայով ցատկելիս, իսկ երկրորդը ` օվկիանոսի մեջ սուզվող լողորդի:

Երկու ինստալյացիաներն էլ ստեղծվել են լաստակներից, և դրանց վրա ձգված կտորից, որի վրա էլ պատկերված է նկարը: Որքան նրանք կգոյատևեն Ռիոյում հայտնի չէ, այնպես որ շտապեք տեսնել: