Բավ է պառակտվել
22-07-2015 13:11

«Նոր նշանակումը հսկայական մարտահրավեր է ինձ համար».Թինա Կանդելակի

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին մեկնաբանել է իր նշանակումը գլխավոր պրոդյուսերի և նոր մարզական հոլդինգի միացյալ խմբագրության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում: Նշենք, որ այն ստեղծվում է "Матч ТВ" դաշնային հեռուստաալիքի շուրջ: «Նոր նշանակումը հսկայական մարտահրավեր է ինձ համար: Ունենալով հեռուստատեսությունում աշխատանքի ու ընկերություն ղեկավարելու, ռուսական ու միջազգային խոշոր նախագծեր վարելու փորձ` ինձ համար շատ հետաքրքիր կլինի զրոյից կառուցել հեռուստատեսային խոշոր մարզական խմբագրություն: Ես շատ եմ սիրում սպորտը և վստահ եմ, որ ռուսաստանցիներին հենց սպորտն ու առողջ ապրելակերպն են պետք` բոլոր ոլորտներում մեր երկրի մրցունակությունը բարձրացնելու համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ իմ նկատմամբ եղած վստահությունը»,- ասել է Կանդելակիին: