28-11-2015 13:57

Սոնա Պողոսյանը «C» խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը հանդես էր գալիս «C» խմբում: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 97 կգ, իսկ հրումում՝ 120 կգ: Երկամարտի 217 կգ արդյունքով Պողոսյանը «C» խմբում զբաղեցրել է առաջին տեղը: Ընդհանուր խմբում նա 21-րդն էր: