Բավ է պառակտվել
16-01-2014 19:10

Սոչիի Օլիմպիադայի կազմակերպման համար ծախսվել է 7 մլրդ դոլար

Корреспондент-ը գրում է, որ Ռուսաստանը Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի համար ծախսել է մոտ 214 մլրդ ռուբլի (մոտ 7 մլրդ դոլար):

 Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակին հայտարարել է, որ Օլիմպիական օբյեկտների շինարարության և մարզական մրցումների անցկացման ծախսերը բյուջեի միջոցների հաշվին կազմել են 99 մլրդ ռուբլի։ Ծախսվել է ևս 114 մլրդ ռուբլի՝ արտաբյուջետային աղբյուրների, ներգրավված ներդրումների հաշվին:Ա

 Ավելի վաղ հաղորդվում էր, որ, ըստ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տվյալների, Օլիմպիական խաղերի կազմակերպման համար նախատեսված գումարի 1/3-ը հափշտակվել է։

 ՄՕԿ-ի անդամ և Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Ֆրանկո Կասպերի խոսքով՝ ձմեռային Օլիմպիադայի կազմակերպման համար նախատեսված բյուջեն գրեթե 30%-ով հափշատկվել է։ Կասպերը պարզաբանել է, որ այդպիսով գողացվել է մոտ 13 մլրդ եվրո։