12-01-2014 13:52

ԱՄՆ-ը գործակալներ կուղարկի Ռուսաստան՝ Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու նպատակով

Rosbalt.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը զգուշացրել է Ամերիկայի քաղաքացիներին Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչության սպառնալիքի մասին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ վտանգն ընդհանուր բնույթ է կրում և ոչ մի կոնկրետ սպառնալիք  չկա ԱՄՆ քաղաքացիների հասցեին:

Պետդեպարտամենտը Սոչի մեկնողներին կոչ է արել դիտարկել մասնավոր բժշկական ապահովագրության ձեռքբերման հարցը, քանի որ ԱՄՆ-ում վստահ չեն ռուսական քաղաքում հատկացվող բուժօգնության որակի հարցում։ Գերատեսչությունը խնդրել է նաև զգույշ լինել սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին։

Հունվարի 10-ին պարզ էր դարձել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տասնյակ գործակալներ կուղարկի Ռուսաստան՝ Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության ապահովման նպատակով։