10-01-2014 10:54

«Սոչի-2014»-ի կազմակերպման համար տրամադրված գումարի 1/3-րդը հափշտակվել է

Tert.am-ը հայտնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն եկել է եզրակացության, թե Սոչիի Օլիմպիադայի կազմակերպման համար տրամադրված միջոցների մեկ երրորդը հափշտակվել է: ՄՕԿ-ի անդամ Ժան Ֆրանկո Կասպերն այս մասին հայտնել է SFR հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, սակայն ասել է, որ զարմացած չէ, քանի որ Ռուսաստանում դա սովորական երևույթ է: Նա նշել է, որ խոսքը 13 մլրդ ԱՄՆ դոլարի մասին է: Բուն Օլիմպիադան Կասպերն անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական PR ակցիա: Նա առաջարկել է նույն կերպ դիտարկել նաև Greenpeace-ի և Pussy Riot-ի համաներումը, «ՅՈՒԿՕՍ» ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ազատ արձակումը: Ավելի վաղ նա Die Welt-ին ասել էր, որ Օլիմպիադայի կազմակերպիչները բազմաթիվ խնդիրներ ունեն, սակայն Պուտինի անսահմանափակ ֆինանսական հնարավորությունները թույլ կտան խուսափել խափանումներից: