Բավ է պառակտվել
06-02-2014 10:14

Այսօր մեկնարկեցին Սոչիի օլիմպիական խաղերը

Այսօր, Երևանի ժամանակով 10:00-ին, Սոչիում, մեկնարկեցին 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Առաջին օրը կայանում են նախնական մրցումները: Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը և կմեկնարկի 20:14-ին: Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին: Սոչիում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ: Նրանք են՝ դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հաջողություն մեր մարզիկներին