14-07-2014 13:41

Սկոլարին հեռացվել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

Լուիս Ֆելիպե Սկոլարին հեռացվել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, տեղեկացնում է Globo Esporte-ն:

Թե ով կփողարինի նրան՝ առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Սկոլարիի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը 2014-ի Աշխարհի առաջնությունում հասավ կիսաեզրափակիչ, որտեղ 1:7 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին, իսկ երրորդ տեղի համար պայքարում 0:3 հաշվով զիջեց հոլանդացիներին:

Սկոլարիի գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականը 2002-ին նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը: