Բավ է պառակտվել
23-06-2017 13:53

Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ երիտասարդական առաջնությունում

Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյում անցնող աշխարհի երիտասարդական առաջնությունում 105կգ. քաշային կատեգորիայում ոսկե մեդալ է նվաճել:
Ինչպես հայտնում են Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտում՝ 426կգ. արդյունքով: Երկու վարժություններում էլ հայ մարզիկն ուժեղագույնն էր: Հրում վարժությունում Մրտիրոսյանը բարձրացրել է 235կգ, իսկ պոկումում՝ 191 կգ:
«Հրում» վարժությունում վերջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը հավակնում էր ռեկորդի, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 246 կիլոգրամը:
Աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքներով հայ ծանրամարտիկները նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Երրորդ հորիզոնականն են զբաղեցրել Սոնա Պողոսյանը(70 կգ.) և Սամվել Գասպարյանը(105 կգ.):