Բավ է պառակտվել
06-04-2014 15:50

Շումախերն արձագանքում է ձայներին

Դեկտեմբերից ի վեր կոմայի մեջ գտնվող «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխաել Շումախերը, այս ամբողջ ընթացքում առաջին անգամ սկսել է արձագանքել մարդկանց ձայներին, հայտնում է Motorsport-ը։
Բացի այդ նշվում է, որ տիտղոսակիր գերմանացի ավտոարշավորդը, ով օրերս գիտակցության էր եկել և առաջին անգամ թարթել ու բացել էր աչքերը, այժմ, արդեն, կարողանում է որոշակիորեն զննել միջավայրը։
Այդ մասին տեղեկացրել է դժբախտ պատահարից տուժած մարզիկի կառավարիչ Սաբինա Կեմը, նշելով, որ բոլորն աննկարագրելիորեն երջանիկ են Շումախերի հետ կատարվող հրաշքի կապակցությամբ։