Բավ է պառակտվել
17-01-2014 13:10

Շումախերն այլևս առաջվանը չի կարող լինել

Vesti.ru-n գրում է, որ գանգուղեղային վնասվածքների մասնագետներն անհանգստանում են կոմայի մեջ գտնվող «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հետագա ճակատագրի համար:

Նրանք ասել են, որ եթե Շումախերն արդյունքում ողջ մնա, նա չի լինի այն Շումախերը, որին բոլորը գիտեին: Նա այլ մարդ կլինի և կկարողանա վերականգնվել այն դեպքում, երբ համակերպվի դրա հետ: Դա շատ բարդ է, քանի որ պետք է համակերպվել այն փաստի հետ, որ նախկինում ամեն ինչ այլ կերպ է եղել:

Մասնագետների կարծիքով՝ մարզիկին կոմայից դուրս բերելն առաջիկայում հակացուցված է:

2013-ի դեկտեմբերի 29-ին Ալպերում դահուկով սահելիս Շումախերը գլխի ծանր վնասվածք էր ստացել: Կա մտահոգություն, որ «Ֆորմուլա- 1»-ի լեգենդը կարող է երբեք կոմայից դուրս չգալ: Դրա պաշտոնական պատճառ իրավապահները նշել են քարին բախումը: