08-03-2014 12:56

Շումախերին կոմայից միայն հրաշքը կարող է հանել. լուսանկարներ

Բժիշկները «Ֆորմուլա-1»-ի լեգենդար ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի ընտանիքի անդամներին տեղեկացրել են, որ մարզիկին արհեստական կոմայի վիճակից կարող է դուրս բերել միայն իրական հրաշքը։



Հիշեցնենք, որ «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոնը դեկտեմբերի 29-ին Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում ստացած վնասվածքի պատճառով արդեն 69-րդ օրն է՝ գտնվում է արհեստական կոմայի մեջ։ Մինչդեռ սովորական հիվանդն արհեստական կոմայում է գտնվում ամենաշատը 3 շաբաթ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բժիշկները սկսել են դուրս բերել մարզիկին կոմայից, սակայն այդ գործընթացն ուղեկցվել է որոշակի բարդություններով, որոնց հետևանքով Շումախերի «արթնացումը» դադարեցվել է, և նա կրկին հայտնվել է կոմայում։