Բավ է պառակտվել
27-03-2014 13:27

Շումախերի երկրպագուները պետք է ամենավատին պատրաստ լինեն

Բժիշկ Հարի Հարտշտեյնը հայտնել է, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով կոմայի մեջ հայտնված գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի երկրպագուները պետք է պատրաստ լինեն վատ լուրի: «Ժամանակի հետ Միխայելի՝ կոմայից դուրս գալու հավանակությունն ավելի է նվազում: Միշտ գիտեի, որ երկրպագուները պաշտում էին Միխայելին: Դեռ զարմանում եմ երկրպագուների նվիրվածության վրա: Ինչքան մարդը մնում է սնուցողական վիճակում, այնքան սարսափելի հետեւանքների հավանականությունն ավելի է մեծանում: Ընդունված է, որ եթե հիվանդը մեկ տարում դուրս չի գալիս սնուցողական վիճակից, ապա դա դառնում է մշտական: Այդ վիճակում գտնվողների կյանքի տեւողությունը տատանվում է մի քանի ամսվա եւ տարվա միջեւ: Ամեն ինչ կախված է բուժօգունթյան որակից եւ այլ փոփոխականներից: Որպես կանոն՝ հիվանդները մահանում են շնչառական կամ միզասեռական վարակներից: Ավելի երկար ժամկետների դեպքեր եղել են, սակայն դրանք բացառություններ են»,- իր միկրոբլոգում գրել է բժիշկը, փոխանցում է Autosport-ը: Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի հետ դժբախտ միջադեպը տեղի էր ունեցել 2013-ի դեկտեմբերի 29-ին: