Բավ է պառակտվել
30-12-2013 20:23

Միխայել Շումախերը կոմայի մեջ է

Formula 1-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումահերի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Միխայել Շումախերը  գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել ֆրանսիական Ալպերում 14-ամյա որդու հետ դահուկներով սահելու ժամանակ: Արդյունքում Շումախերին տեղափոխել են Գրենոբլի հոսպիտալ, որտեղ վիրահատության են ենթարկել:

Ավելի ուշ նա ընկել է կոմայի մեջ: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: