Բավ է պառակտվել
16-04-2016 17:19

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի 2016թ. չեմպիոն:

Նորվեգիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտի 250 կգ (113+137) արդյունքով գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում: Երկամարտում նա մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Անաստասիա Հոտֆրիդին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 17-ամյա Արփինե Դալալյանը երկամարտի 213 կգ (93+120) արդյունքով 6-րդն էր:

Հռիփսիմե Խուրշուդյանը կրկնեց 2007-ի հաջողությունը եւ երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը (Աննա Գովելյան, 53 կգ, Իզաբելա Յայլյան, 58 կգ, Քրիստինե Պետրոսյան, 63 կգ, Նազիկ Ավդալյան, 69 կգ, Սոնա Պողոսյան, 75 կգ, Արփինե Դալալյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան, 75+ կգ, գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան) պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ Անդրանիկ Կարապետյանն (77 կգ) ու Նազիկ Ավդալյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: