Բավ է պառակտվել
28-09-2015 15:00

Շոու-մրցակցության ընթացքում պարզ կդառնա Գինեսի նոր հայ ռեկորդակրի անունը

«Պտտաձողին մեծ պտույտ ետ» վարժության Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ անցած տարի 30 րոպեում 1001 պտույտով ռեկորդ գրանցելուց հետո, այս տարի որոշել է սահմանել իր սեփական ռեկորդը՝ ոչ թե պտույտների քանակի, այլ արագության վրա հիմնվելով: Ռեկորդակիրը նշեց, որ մեկ տարի մարզվելուց հետո այսօր արդեն հասել է այնպիսի արդյունքի, որ կարող է ներկայացնի Գինեսի ռեկորդների հանձնաժողովին: Նա մեկ րոպեում պետք է 40-50 պտույտ կատարի: Այս թիվը սահմանել են Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի անդամները: Ռեկորդի սահմանումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 16:30 Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում՝ շոու-մրցակցության ընթացքում: Ռ. Սահրադյանը նշեց, որ նա N զորամասի պայմանագրային աշխատակից է և իր կոլեգաներից մեկը՝ Նարեկ Ադամյանը ևս ցանկանում է այդ օրը մրցել իր հետ: «Ես ուրախ կլինեմ, որ հայ «մարզիկ» գերազանցի իմ ռեկորդը»,- ասաց Սահրադյանը:

Նա նշեց, որ այդ մրցությանը ներկա կլինի նաև «Հայկական դյուցազնագրքի» նախագահը: Ինչ վերաբերվում է դրամանակ կամ այլ տեսակի պարգևներին, ապա նա ասաց, որ. « Գինեսի ռեկորդակիր լինելը ճանաչում է տալիս ողջ աշխարհում, և հնարավորություն՝ օգտագործել գինեսի լոգոտիպը ցանկացած ապրանքի վրա, բացի ծխախոտից և խմիչքից: Շատ մարզիկներ ունենք, որ կարող են ռեկորդներ սահմանել, սակայն չեն ցանկանում, քանի որ չկա ֆինանսական որևէ մրցանակ»:

Մարինե Բարսեղյան