Բավ է պառակտվել
19-04-2017 11:58

Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթ տուրերից հետո առաջատարների քառյակում է:
Երեկ առաջատարներից մեկի՝ ռուս շախմատիստուհի Օլգա Գիրյայի հանդեպ տարած հաղթանակից հետո Դանիելյանը 5.5 միավորով կիսում է 1-4-րդ տեղերը:
Նույնքան միավոր ունեն նաև Նանի Ձագինաձեն (Վրաստան), Ալեքսանդրա Գորյաչկինան (Ռուսաստան), և Դարյա Պուստավոյտովան (Ռուսաստան):
Հայաստանի մյուս ներկայացուցչուհիների մոտ իրավիճակը հետևյալն է՝ Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր, իսկ Մարիա Գևորգյանն ու Լիլիթ Գալոյանը՝ 3.5-ական միավոր:
Կանանց շրջանում Եվրոպայի անհատական առաջնությունը կանցնի 11 տուրով և կավարտվի ապրիլի 22-ին
Առաջնությանը մասնակիցների ընդհանուր թիվը146 է: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 75 հազ. Եվրո, որից 12 հազ. Եվրոն կստանա հաղթողը: