21-02-2017 15:51

Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի « Աերոֆլոտ Օփեն» փառատոնին

Հայ ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Սերգեյ Մովսիսյանը, կմասնակցի փետրվարի 21 –ին Մոսկվայում մեկնարկող ավանդական «Աերոֆլոտ Օփեն» փառատոնին:
Ծրագրում կլինեն շվեյցարական մրցակարգով երեք բաց մրցաշարեր, և բլից մրցումներ:
Մրցաշարի «A» խմբում հանդես կգան 2550 միավորից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ:
Գլխավոր մրցաշարի մասնակիցների թվում ամենից բարձր վարկանիշն ունի չինացի գրոյսմայստեր Յույ Յանին (2738 միավոր):
Մովսիսյանից բացի առաջատարների թվում են նաև ռուս շախմատիստներ Նիկիտա Վիտյուգովը, Էրնեստո Ինարկիևը, Մաքսիմ Մատլակովը, Վադիմ Զվյագինցևը, Եվգենի Նայերը, Ալեքսանդր Մոտիլյովը, վրացի Բաադուր Ջոբավան, ուկրաինացի Անտոն Կորոբովը, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը, և ԱՄՆ-ից Գատա Կամսկին:
Ռուսական ավիաընկերության մրցանակներով շախմատային խոշոր, բաց փառատոնը անց է կացվում 15-րդ անգամ: Այս անգամ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազ. Եվրո, «А» մրցաշարի հաղթողը կստանա18 հազ.:
Հատուկ մրցանակների կարժանանան նաև վետերաններից(60-ից բարձր տարիքի), պատանիներից (մինչև 18 տարեկան) և կանանցից լավագույնները: Ավանդույթի համաձայն հաղթողը իրավունք կստանա մասնակցել գերմանական Դորտմունդ քաղաքում հուլիսին տեղի ունեցող սուպերմրցաշարին:
Մրցումները կանցնեն շվեյցարական սիստեմով ՝ ինը փուլով, փետրվարի 21-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ մարտի 2-ին տեղի կունենա բլից մրցաշար:
Հիմնական մրցաշարում ժամանակային վերահսկողությունը 100 րոպե է՝ 40 քայլի համար, որից հետո 50 րոպե՝ 20 քայլի համար, և 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը. սկսած առաջինից՝ ամեն քայլի համար 40 վայրկյան ավելացմամբ:
« Աերոֆլոտ Օփեն» փառատոնն առաջին անգամ անցել է 2002թ.՝ Մոսկվայում: Հիմնական մրցաշարում տարբեր տարիներին հաղթել են Սերգեյ Ռուբլյովսկին, Բաադուր Ջոբավան, Յան Նեպոմնյաշին:
2013թ. փառատոնի շրջանակներում արագ շախմատային մրցաշարում հաղթել է շախմատային թագի թեկնածու Սերգեյ Կարյակինը, իսկ մեկ տարի առաջ հաղթանակել էր Եվգենի Նայերին, ով լրացուցիչ ցուցանիշներով առաջ էր անցել իսրայելցի Բորիս Գելֆանդից: