Բավ է պառակտվել
31-08-2015 10:29

Շարապովան բաց կթողնի US Open-ը

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի ԱՄՆ-ի Բաց առաջնությանը։  Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհին, ով Ուիմբլոդի մրցաշարից հետո չէր խաղացել ծնկի վնասվաշքի պատճառով, չի մասնակցի «US Open»-ին, որը մեկնարկում է օգոստոսի 31-ին։  Հիմնական զամբյուղում Շարապովային կփոխարինի Դարիա Կասատկինան։