Բավ է պառակտվել
13-03-2015 10:51

Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Տաշքենդում

Արագ շախմատի Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Տաշքենդում անցկացվող միջազգային մրցաշարում: Երկրորդ տուրում Պետրոսյանը խաղում էր սպիտակներով և առավելության հասավ Նոդրիբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Հաջորդ տուրում հայ շախմատիստը կխաղա Ալեքսեյ Բարսովի հետ: Տաշքենդի այս մրցաշարն անցկացվում է արդեն 8-րդ անգամ` ի հիշատակ Գեորգի Ագզամովի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, որից 4 հազար դոլարը կստանա հաղթողը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիները կստանան համապատասխանաբար 3 և 2 հազար դոլար: Մրցաշարին մասնակցում են 76 շախմատիստ: